211652_close_icon
views-count17831 դիտում article-date 18:22 29-01-2024

Հակասանիտարական ու խոլերայի վտանգ՝ Մասիսում. կեղտաջրերը ողողել են փողոցն ու 6 մուտքանի շենքի նկուղները, իսկ «Վեոլիա ջուրն» ասում է՝ «սկորուստը» փչացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Մասիս քաղաքի Նոր թաղամասի 27 շենքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց վրդովմունքն են հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ:

Այսօր՝ հունվարի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Մեր շենքը կառուցվել է 70-ական թվականներին, ունի 6 մուտք և 5 հարկանի է: Սովետական տարիներին երբեք նման խնդիր չենք ունեցել, ոնց որ ունենք հիմա:

Կոյուղատարերը լցվել է և ողջ կեղտաջրերը դիտահորերից կամ լցվում է փողոցը՝ ողողելով այն, կամ լցվում է նկուղները:

6 մուտք ունենք, 6-ի նկուղներում էլ տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ: Չենք կարողանում մտենք նկուղներ:

Բազմիցս դիմել ենք «Վեոլիա ջուր», ու ամեն անգամ խոստանում են՝ կգան, խնդիրը կլուծենք, էլ բնակիչներն այդ պրոբլեմի առջև չեն կանգնի, սակայն այդ ամենը օդ է դուրս գալիս:

Մի քանի օր առաջ էր՝ եկան, իբր թե հարցը լուծեցին, բայց ոչ մի դրական արդյունք:

Այսօր նորից ահազանգել ենք «Վեոլիա ջուր», մեզ պատասխանում են, թե մեքենայի «սկորուստը» փչացել ա:
էդ ինչ տեխնոլոգիա է, որ կեղտաջրերը լցված, դիտահորերը «սկորուստով» են բացում:

Չգիտենք՝ էլ ում դիմենք, ինչ անենք:

Հիմա ձմեռ է, գարշահոտությունը այդքան էլ չի զգացվում, բայց 1-ին հարկի տներ չես կարող մտնել: Դիմել ենք Մասիսի քաղաքապետարան, մեզ պատասխանել են, թե մենք «Վեոլիա ջրի» վրա խիստ բարկացել ենք, իսկ որ խիստ բարկանալով ոչ մի արդյունք չկա, դա ակնհայտ է:

Մաթոս աղան էլ էր հայտնի ֆիլմում բարկանում, ու ի՞նչ:

Հիմա, որ վճարումերը չանենք, «Վեոլիա ջուրը» 7 գլխանի հրեշի նման կգա, կնստի մեր վզին ու կասի՝ մուծումն արեք:
Բոլոր բնակիչները կանոնավոր վճարումներն անում են ու դրա համար էլ ուզում ենք, որ կանոնավոր աշխատանք կատարեն, բայց «Վեոլիա ջրից» ոչ մի դրական ազդակ չենք ստանում:

Ասում են, թե պայքարեք վարակների ու կորոնավիրուսի դեմ: Սա կորոնայից ավելի վտանգավոր բան է:
Հակագազ է պետք, որ գիշերը կարոանանք քնել: Հիմա ի՞նչ, եթե այս հարցը կարճ ժամանակում չլուծվի, ոչ միայն մեր շենքի բնակիչներով, այլև հարակից շենքերի բնակիչներն էլ են միանալու մեզ ու դիմելու ենք ծահրահեղ միջոցների: Նախ վճարում չենք կատարի, և երկրորդ՝ կփակենք Մասիս-Երևան գլխավոր մայրուղին:

Բայց այս պահին ձեռնպահ ենք մնում նման գործողություններից՝ հուսով, որ «Վեոլիա ջուրը» վերջապես հետևություններ կանի և այս խնդիրը կկարգավորի»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ մուտքեր չես կարողանում մտնել, քանի որ գարշահոտը խեղդում է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր