211652_close_icon
views-count5026 դիտում article-date 20:11 29-01-2024

Տավուշի մարզի սահմանապահ Բերդավանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայոց Բանակի օրը․ ներկա էր նաև Տավուշի թեմի առաջնորդը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի սահմանապահ Բերդավանում միշտ էլ առանձնահատուկ հարգանքով ու ակնածանքով  են վերաբերվում զինվորականին, իսկ Հայոց Բանակի տոնը բերդավանցու համար պարտադիր նշվող տոների ցանկից է:

Հայոց Բանակի 32-րդ տարելիցի միջոցառումը, որը կազմակերպել էին Բերդավանի Գեղագիտական կենտրոնի շնորհաշատ անձնակազմը և սաները, համերգային համարներով մասնակցեցին նաև զինվորները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Մհեր Աղամյանը, Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը, բարձրաստիճան զինվորականներ, 44-օրյա պատերազմում նահատակված բերդավանցի հերոսների հարազատներ, հյուրեր:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր