826 դիտում
15:15 30-01-2024
Տարածաշրջանը ճանաչողների համար Թուրքիայի ՊՆ ակնարկը շատ հստակ է. Վարդան Ոսկանյան
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, այս երկրի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով այն մասին, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը վերածել արբանյակ կամ պրոքսի պետության, և եթե Երևանը գնա այդ ուղով, ապա դա կունենա ծանր հետևանքներ: Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, տարածաշրջանը ճանաչողների համար ակնարկը շատ հստակ է՝ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը, «որոշ երկրներ» ասելով, ակներևաբար նկատի ունի Իրանը, որը բոլոր մակարդակներում հսկայական ճնշում է բանեցնում հատկապես վիժեցնելու Հայաստանը փաստացիորեն մասնատելուն ուղղված «թուրանական միջանցքի» հեռագնա ծրագիրը։
«Ակնհայտ է, որ հայ-իրանական հազարամյակների հարաբերությունները չեն կարող հանգիստ տալ ո՛չ Բաքվի, ո՛չ էլ վերջինիս օպերատոր էրդողանական վարչախմբերին՝ հատկապես, եթե հաշվի առնենք այդ հարաբերությունների քաղաքակրթական բնույթը և այն հսկայական հավելյալ ներուժը, որը դրանց կարող է հաղորդել մեկ այլ հսկա քաղաքակրթության՝ Հնդկաստանի, ներգրավումը։
Ինչպես պարսկական ասացվածքն է պնդում՝ «անհավատը բոլորի մասին իր հավատքով է դատում», և որովհետև Թուրքիայի համար Բաքվի վարչախումբն իրականում հենց պրոքսի-գործակատարի կարգավիճակ ունի՝ ընդ որում, սկսած 1918թ. առաջին անգամ արհեստածին Ադրբեջանի պատմության թատերաբեմում հայտնվելուց ի վեր, ապա այս թուրքական կարծարատիպը փորձ է կատարվում պրոյեկտել հայ-իրանական հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով հնարավորին խաթարել դրանց խորացման և ռազմավարական մակարդակի բարձրացման յուրաքանչյուր հեռանկար»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
16:33 17-11-2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում