1435 դիտում
14:46 31-01-2024
Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:
Այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք:
Գոռ Աբրահամյանը նշեց, որ մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնեք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։
Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա ընդամենը պատահականություն է և հայտնել, որ իր տեղակալը 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։

Նմանատիպ նյութեր
49919 դիտում
16:19 04-05-2020
Խուզարկություններ քաղաքապետների և նրանց հարազատների բնակարաններում. ինչ է կատարվում Կապանում և Քաջարանում. armlur.am
31557 դիտում
18:15 26-11-2021
Խուզարկություններ են սկսվել քրեական հեղինակությունների բնակարաններում. armlur.am
Այս բաժնից
727 դիտում
13:41 17-11-2024
Խորհրդարան է ներկայացվել օրենսդրական փաթեթ` հիմքում ունենալով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը
1057 դիտում
12:24 17-11-2024
Քննարկվել է Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը