1264 դիտում
20:35 03-02-2024
Սրանց ձեռքը որ լինի, Աստվածաշնչում էլ փոփոխություններ կկատարեն, կասեն, որ այնտեղ գրված է Արարատ, պետք է հանել, հանկարծ որեւէ մեկը կնեղանա. Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հնարավոր անհեթեթության ամենաբարձր մակարդակն է համարում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի դիտարկումները, թե սեպտեմբերի 19-ին ՀՀ անկախության կորուստն է փրկվել, ՀՀ իրական անկախության օրը սեպտեմբերի 19-ն է եղել, որ ՀՀ-ն կարող էր կորցնել իր անկախությունը, բայց դա տեղի չի ունեցել:
«Դուրս է գալիս, որ մենք պիտի առանց որեւէ բան անելու, ցեղասպանության ենթարկվելով, թեկուզ հատվածական, միեւնույնն է՝ դա ցեղասպանություն է, պիտի շնորհակալություն հայտնենք, որ հայության մի հատվածի նկատմամբ են ցեղասպանություն իրականացրել ու մեզ անկախություն պարգեւել: Պատկերացնո՞ւմ եք այս մտածողությունը, տրամաբանությունն ինչի է հանգեցնում: Չգիտեմ՝ սրանք որտեղից են ասպարեզ իջել, աշխարհի ամենավատ խոսքերը կարելի է նրանց հասցեին ասել, որովհետեւ աներեւակայելի մի բան է, սեփական անկարողությունն ու այսպիսի ողբերգական վիճակի հասցնելու իրենց տրամադրվածությունը, պատրաստակամությունը. դա նաև որպես մտքի հանճարեղ դրսեւորում ներկայացնելը միայն տականքներին է հատուկ»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Պապոյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր․ «Մենք Արցախի համար կռվել ենք, Արցախի համար տվել ենք 4000 18-20 տարեկան երիտասարդ զինվորներ, բայց կյանքը ցույց տվեց, որ դա բավարար չէր ու այդ իրավիճակում հնարավոր չէր Արցախը պահել ու որպեսզի չկորցնեինք Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը կամ Տավուշը, մենք գնացինք այդ հեռատես որոշմանը՝ չտրվել այս սադրանքին: Սեպտեմբերի 19-ը սադրանք չէր ԼՂ դեմ, ագրեսիա չէր ԼՂ-ն հայաթափելու համար, դա սադրանք ու ագրեսիա էր պլանավորված, որ ՀՀ-ն ունենա տարածքային կորուստներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունենան անխափան ցամաքային կապ, որ ՀՀ-ն, ինչպես Հայաստանը 1920 թվականի նոյեմբերի վերջին, հայցի երրորդ պետության ողորմածությունը՝ դառնալով նրա մասը՝ կորցնելով անկախությունը: Դա չի ստացվել, ու մենք պահել ենք ՀՀ անկախությունը, սեպտեմբերի 19-ին ՀՀ անկախության կորուստն է փրկվել ու եթե ուզում եք իմանալ, ՀՀ իրական անկախության օրը սեպտեմբերի 19- է եղել, որ ՀՀ-ն կարող էր կորցնել իր անկախությունը, բայց դա տեղի չի ունեցել»:
«Բոլոր նրանք, որոնք անկախության պայքարին հետեւողականորեն նվիրված են եղել, ոչ թե սրանց նման մարդկանց խաբելով իշխանական աթոռներին տիրացել ու պարգեւավճարներ, կոռուպցիա փոխանցել, մտածում են, որ Հայաստանը պետք է դառնա անկախ միջազգային իրավունքի ենթակա: Միջազգային իրավունքի պայմաններում պիտի փորձենք առավելագույն հնարավոր խաղաղ միջոցներով հասնենք արդարության, հայության երազները արդարության երազներ են: Իսկ սրանց ձեռքը, որ լինի, Աստվածաշնչում էլ փոփոխություններ կկատարեն, կասեն, որ այնտեղ գրված է Արարատ կամ Թորգոմի սերունդ, դրանք պետք է հանել, հանկարծ որեւէ մեկը կնեղանա: Սրանք վերից վեր ե՛ւ ապօրինություն են, ե՛ւ անբարոյականության ամենացածր աստիճանը»,- հավելեց Հայրիկյանը:

Նմանատիպ նյութեր
3476 դիտում
20:17 18-01-2017
Չկա որևէ մեկը, որն ավելի շատ բան ունի անելու խորհրդարանում, քան ես և ԱԻՄ-ը. Պարույր Հայրիկյան,
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»