211652_close_icon
views-count940 դիտում article-date 11:24 05-02-2024

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 39, զոհվել՝ 9 մարդ, արձանագրվել է ինքնասպանության 10 փորձ․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հունվարի 29-ից փետրվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 498 դեպք, որից 124-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման, դարափուլի, ձնաբքի, դժբախտ պատահարի՝ 1-ական, մերկասառույցի` 23, կեղծ ահազանգի՝ 5, թունավորման՝ 3, ինքնասպանության փորձի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 31, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 186, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 18 և 132 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 115 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 241 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 142 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 39, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր