1030 դիտում
08:27 06-02-2024
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից Ձմեռ պապիկին 2024 թվականին ուղղված նամակը վատ հետեւանքներ է ունեցել դատական համակարգի ծառայողների համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ինչպես հայտնի է, Նոր տարվա օրը ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նամակ էր գրել Ձմեռ պապին․ «Բաց նամակ՝ Ձմեռ պապին եւ բոլոր բարի մարդկանց. երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 երազանքները։ Երազանքներից մեկը. դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ եւ այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ եւ կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարեւոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ, թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը»։
Մինչ Կարեն Անդրեասյանը 2024 թվականին դատական համակարգի ծառայողի աշխատավարձի բարձրացման ցանկության մասին է խոսում, դատական ծառայողների վրա այն վատ անդրադարձ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, որ մինչ այս, աշխատավարձից բացի, այդ աշխատակիցները նաեւ հավելավճար են ստացել, սակայն, 2024 թվականից սկսած, իրենց հավելավճարները 7-8 տոկոսով կրճատել են։
Ստացվում է՝ Կարեն Անդրեասյանը Ձմեռ պապիկից խնդրում է վարձատրության բարձրացում, բայց իրականում կրճատումներ է անում:
Դատական համակարգում այս իրավիճակը գնահատել են այսպես՝ մեկ վատ բան՝ Կարեն Անդրեասյանից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1471 դիտում
09:54 07-12-2022
Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ․ «Ժողովուրդ»
1078 դիտում
21:34 16-05-2023
Դեսպան Քվինը ՍԴ նախագահի, Կարեն Անդրեասյանի և այլոց հետ քննարկել է ՀՀ դատական համակարգի հարցերը
1601 դիտում
10:13 10-02-2022
ԲԴԽ-ն ճանապարհ հարթեց Կարեն Անդրեասյանի համար․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը