727 դիտում
15:15 07-02-2024
Մինչև «Հայաստան» դաշինքը չասի, որ արել են Մարտի 1, կեղծել են ընտրություններ, ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու․ Ալեն Սիմոնյան
Մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրել հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո, չեմ ուզում քննարկել, թե ոնց եղավ, ինչ եղավ, այնքան բան է խոսվել ու էլի կխոսվի։
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին, թե իշխանականները թուրքական, ադրբեջանական թեզեր են բարձրացնում։
Նրա խոսքով՝ հաճախ ինքն էլ ասել է, որ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են:
«Կապ եմ տեսել դրանց մեջ, բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում։ Իսկ կարո՞ղ է այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին»,- նկատեց ԱԺ խոսնակը։
Սիմոնյանը նշեց, որ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունն ունեն իրենց սխալները:
«Որևիցե մեկը չի ասում, թե Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. դա փաստ է, իսկ մենք ինչպե՞ս ենք տրամադրված եղել այս վերջին, կարելի է ասել, 100-ամյակի ընթացքում մեր հարևան երկրների նկատմամբ՝ հասկանալի պատճառով: Նույն ձև թշնամաբար ենք տրամադրված եղել, նույնպես թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների համար: Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու»,-ասաց նա։
Ըստ ԱԺ նախագահի` Դաշնակցությունը պետք է վերաիմաստավորվի:
«Մի հատ քննարկեք Դաշնակցության պահվածքը մարտի 1-ից հետո, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը։ Մինչև այն պահը, որ «Հայաստան» դաշինքը չգա ու բարձրաձայն ասի, որ, այո՛, արել են Մարտի 1, կեղծել են ընտրություններ, և դրա պատասխանները ստանա, ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր
2125 դիտում
20:34 26-03-2023
Սրանք անթաքույց պատերազմ են կեղծել, հեղափոխություն են կեղծել, Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն. Աշոտյան
1534 դիտում
09:32 25-08-2023
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք. Հայկ Մարության
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»