211652_close_icon
views-count1093 դիտում article-date 20:47 12-02-2024

Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

 Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակելու մասին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։

Նմանատիպ նյութեր