211652_close_icon
views-count979 դիտում article-date 13:39 14-02-2024

Հունվարին 729 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 189.5 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում՝
  • հանրային սննդի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2.43 մլն դրամ տուգանք.
  • մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 3.5 մլն դրամ տուգանք.
  • հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.07 մլն դրամ տուգանք:

Նմանատիպ նյութեր