211652_close_icon

Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը սեպտեմբերյան պատերազմի հետևանքով տուժած Ջերմուկի հատվածներում էր

views-count1078 դիտում article-date 21:08 14-02-2024
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ, հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը՝ հրապարակելով լուսանկարներ․

Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։

Պատվիրակությունը այցելել է նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաքի հատվածներ։

Նմանատիպ նյութեր