39888 դիտում
18:32 18-02-2024
Օրվա հայտնաբերումը՝ Երևանում․ պարեկները վնասազերծել են ոստիկանների կողմից «անորսալի» անունը ստացած բնակարանային գողին․ հայտնաբերվել է նաև գողոնը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին և 3-րդ գումարտակների պարեկները փետրվարի 16-ին տաք հետքերով բռնել ու վնասազերծել են Երևանում հայտնի բնակարանային գողություններ կատարող, ոստիկանների կողմից «անորսալի» անունը ստացած կասկածյալ բնակարանային գողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2 վաշտի պարեկ Վարդան Հայրապետյանը, 2 գումարտակ 1 վաշտի պարեկ Կարեն Գալստյանն ու 2 գումարտակ 3 վաշտի պարեկ Հայկ Միքաելյանը Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի մոտ գտնվող ավտոտնակին հարակից փակ տարածքում նկատում են մի քաղաքացու։
Պարեկները, ովքեր աշխատանքի մեկնելիս են լինում, շրջափակում են տարածքը ու կարողանում են բռնել այդ քաղաքացուն, ինչից հետո գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվում է, որ նա երկար ժամանակ որոնվում էր Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժինների կողմից բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով և ամեն անգամ ոստիկանները երբ ժամանում էին դեպքի վայր նրան չէին կարողանում բռնեին, ինչի համար էլ ստացել էր «անորսալի» անունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարեկների կողմից գողության վայրում բռնված տղամարդը Երևանի բնակիչ 41-ամյա Սևակ Կ․-ն է։
Պարզվել է նաև, որ նա գողություն էր կատարել ավտոտնակից և այնտեղից հափշտակած իրերով երբ փորձել է դուրս գալ, վնասազերծվել է պարեկների կողմից։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նրան և ավտոտնակից գողացված իրերը նույնպես ներկայացվել են քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան կասկածներ, որ նա բնակարանային գողություններ է կատարել Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+