211652_close_icon
views-count224572 դիտում article-date 21:44 19-02-2024

Երևանում պարեկները մգացված ապակիներով երթևեկող Kia-ի վարորդին տուգանեցին, իսկ նա ասում էր․ «Բարդաչոկիս մեջ էնքան ակտ կա, որ տանեմ մակուլատուրա հանձնեմ, մի քանի 100 լիտրի բենզինի փող կանի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում էլ օրինախախտների երկաթե նժույգները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում վարչական պատասխանատվության են ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Ռ․ Մ․-ին, ով Kia Optima մակնիշի ավտոմեքենան վարելիս է եղել դիմապակին և կողային ապակիները թաղանթապատված (մգացված) վիճակում։

Վարորդը վարչական ակտը ստանալուց հետո ասում էր․ «Ինչքան ուզում են թող գրեն, հենա «բարդաչոկիս» մեջ էնքան ըտենց ակտեր կան, որ տանեմ մակուլատուրա հանձնեմ մի քանի 100 լիլտրի բենզինի փող կանի։ Մեկ ա, ինչքան ուզում են գրեն, ես «պլյոնկեքը» չեմ հանի»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր