211652_close_icon
views-count925 դիտում article-date 23:21 20-02-2024

Քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվողները շարունակում են բանտերում մնալ․ Տիգրան Աբրահամյան

Օրվա խառը լրահոսի, մարտաֆիլմեր հիշեցնող հանցագործությունների, իշխանության անդեմ և երկիր ուրացող դեմքերի մեկնաբանությունների հախուռն քննարկումները հաճախ քողարկում են այնպիսի կարևոր խնդիրներ ինչպիսին քաղբանտարկյալների թեման է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Չնայած նրան, որ ամենատարբեր առիթներով կամ անառիթ, տարբեր մարդիկ հիշատակումներ կամ հղումներ են անում Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին, արցախցի երիտասարդներին, գերառատ լրահոսում այս կարևոր թեման ոչ միշտ է առաջին պլանում:

Սա այն պարագայում, որ հարցազրույցներով, դատական նիստերի իրենց ելույթներով հոդվածներով ևս այս մարդիկ ակտիվություն ունեն օրվա լրահոսում:

Քչերն են հիշում, որ քրեական հետապնդման ենթարկված մի շարք անձինք էլ չնայած բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ տնային կալանք կամ վարչական հսկողության ռեժիմ է: Օրինակ` գեներալ Գրիգորի Խաչատուրովի կամ մեր հերոս նահատակներից` Մխիթարի Գալեյանի հոր` Գարիկի դեպքում:

Ամիսներն ու տարիներն անցնում են, իսկ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվողները շարունակում են բանտերում մնալ:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր