211652_close_icon
views-count781 դիտում article-date 20:03 21-02-2024

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մելբուռնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մելբուռն այցի շրջանակում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և հանդիպել հոգևոր հովիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի հետ։

Եկեղեցում Զարեհ Սինանյանը մասնակցել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի շրջանակում ներկայացրել է սփյուռքի հետ աշխատանքի հիմնական ուղղություններն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀԲԸՄ Մելբուռնի մասնաճյուղի, «Սահակյան» հասարակական ակումբի, Ազատ Ղարիբյանի անվ․ պարային համույթի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի ներկայացուցիչներն ու համայնքի այլ անդամներ։

Մելբուռնի հայ համայնքը կազմում է մոտ 10 հազար։ Համայնքային կյանքում ակտիվ մասնակցություն ունեն հոգևոր, կրթական, մշակութային ոլորտներում գործող մի շարք կառույցներ։

Մելբուռնում Զարեհ Սինանյանը նաև հարցազրույց է տվել Ավստրալիայի հայկական «SBS» ռադիոկայանին։

Նմանատիպ նյութեր