211652_close_icon
views-count1111 դիտում article-date 12:45 25-02-2024

Գազայի հատված ներխուժումից ի վեր զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 239-ի

News.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը  հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողի մահվան մասին, որը երեկ զոհվել է մարտում՝ Գազայի հարավում: Հոկտեմբերի վերջից Գազայի հատված Իսրայելի ցամաքային ներխուժման հետևանքով զոհվածների թիվը հասնում է 239-ի, հայտնում է Times of Israel-ը։

Շտաբի սերժանտ, 21-ամյա Նարիա Բելետեն, որը ծագումով Արևմտյան ափի Շավեյ Շոմրոնից էր, «Գիվատի» բրիգադի հետախուզական ստորաբաժանման զինծառայող էր։

Բացի այդ, մարտում ծանր վիրավորվել են «Գիվատի» բրիգադի ևս մեկ սպա և երկու զինվոր, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

Նմանատիպ նյութեր