211652_close_icon
views-count27054 դիտում article-date 09:00 28-02-2024

Երևանում հայտնի «Մերգելյանի այգին» շնորհիվ Երևանի քաղաքապետի ու Արաբկիրի թաղապետի՝ վերածնվում է․ 30 տարի անտերության մատնված այգին շուտով կդառնա Երևանի այցեքարտերից մեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին տարիներին Երևանում հսկայածավալ աշխատանքներ է իրականացվել բակային տարածքներում, խաղահրապարակների ստեղծման, կանաչ պուրակների պահպանման ուղղությամբ՝ գաղտինք չէ։ Անգամ այնպիսի բակերում են երեխաների համար ստեղծվել խաղահրապարակներ, որ նման ճոխություն բնակիչներն ունեցել են սովետական տարիներին։ Սովետական տարիներին նաև Երևանում հայտնի էր դեռ այն ժամանակ «26 կոմիսարներ»-ի շրջանում գտնվող «Մերգելյանի այգին», որտեղ իրենց առօրյան էին անցկացնում ոչ միայն տեղաբնակները, այլև Երևանի տարբեր շրջաններից ժամանած քաղաքացիները։ ԽՍՀՄ փլուզումից հետո, գրեթե 30 տարուց ավելի այգին վերածվել էր անհասկանալի մի հատվածի։ Միայն այգին բարեկարգվել էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի շնորհիվ, բայց միևնույնն է, այգին այքան էլ նույն նպատակին չէր ծառայում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավ Արամ Ազատյանի ուղեկցությամբ կեսգիշերին շրջայց է կատարում Արաբկիրում և տեսնելով, թե ինչ անտանելի վիճակ է տիրում «Մերգելյանի» այգում հանձնարարում է Ա․ Ազատյանին, որպեսզի կարճ ժամանակում այգին վերակենդանացնելու ծրագիր մշակեն ու գրեթե ամեն շաբաթ Ա․ Ազատյանը Տ․ Ավինյանին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին։

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրե Արմեն Բեգոյանի գլխավորությամբ էլ Երևանի քաղաքապետարանի, Արաբկիրի թաղապետարանի ապա նրանց միացած Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ աշխատանքներ են իրականացրել, հանդիպումներ են ունեցել այգու հարևանությամբ բնակվող բնակիչների հետ և խոստացել, որ երբեմնի «Մերգելյանի այգին» վերածնվելու է, նոր շունչ են տալու, մինչ այդ, սակայն, պետք է այգուց հեռացվեն իրենց «դարն ապրած» «մահաբեր» մի քանի ծառեր։ 

Ծառերի հեռացման աշխատանքներից հետո, որոշ ժամանակ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի գլխավորությամբ արդեն որոշվել էր, թե ինչպիսի տեսք է ունենալու այգին, իսկ այդ ընթացքում քաղաքացիների մոտ մտավախություն էր առաջացել, որ հերթական «քարե օբյեկտն» են փորձելու կառուցել այգու տարածքում։ 

Երեկ՝ փետրվարի 27-ին, Տ․ Ավինյանը այցելեց «Մերգելյանի այգի», որտեղ արդեն կառուցապատողի կողմից սկսվել է բարեկարգման աշխատանքները։ Քաղաքապետին ուղեկցում էին Ա․ Ազատյանն ու Ա․ Բեգոյանը։ Տեղում նախ քաղաքապետը հանդիպեց բնակիչների հետ և հայտնեց, որ նրանց մտավախությունները իզուր է, այգին դառնալու է Երևանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկը ու այն շահագործման հանձնելուց հետո բնակիչներն իրենք կհամոզվեն․ «Չէ որ ավագանու ընտրությունների ժամանակ մենք ձեզ ասել ենք մեր կարգախոսը՝ Ասե՛ք, կանե՛նք և դուք, բնակիչներդ, ասում եք բարեկարգեք ու մեզ վերադարձրեք 30 տարի կործանման եզրին հայտնված այգին, հիմա մենք ձեր ասածը անում ենք։ Մի քիչ համբերություն և մի քիչ հավատ ունեցեք ու կտեսնեք, որ իզուր էր ձեր կասկածները, որ այգին նորից չի բացվի»։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, այդ թվում ավագ սերնդի, ասում էին․ «Էս այգին սովետական տարիներին ամենահահանրահայտ վայրերից էր, նույնիսկ սիրահար զույգերը այս այգում էին հանդիպում։ Եղել է նաև դեպքեր, որ հենց «Մերգելյանի այգում» տղան ու աղջիկը ծանոթացել ու ընտանիք են կազմել։ Սովետի փլուզումից հետո այգին հայտնվեց անբարեկարգ վիճակում։ Քարե շինություններ ծլեցին ու երևի այդպես էլ մնար, մենակ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու մեր, Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանն էին, որ բարեկարգեցին բայց իրանցից հետո էդ եղածն էլ վերացվեց։ Այսօր երբ տեսանք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեր թաղապետ Արամ Ազատյանի հետ էստեղ են, ուզում ենք արդեն հավատանք, որ երբեմնի հրաշք «Մերգելյանի այգին» նորից նոր շունչ է ստանալու ու դրա ապացույցը նաև կառուցապատողի կողմից այգում տեղադրված ցուցանակն է։ Վստահ ենք, որ այն շահագործման հանձնելուց հետո համոզվելու ենք, որ իզուր էր մեր մտավախությունները ու այդ ժամանակ մեր խոսքը կուղղենք Երևանի քաղաքապետին, Արաբկիրի թաղապետին ու Երևանի քաղաքապետարանի կանաչապատման պատասխանատուին, որ հալալ է ձեզ, ճիշտ կարգախոս եք ընտրել «Ասե՛ք, կանենք» և մենք ասեցինք, որ այս այգին փրկեք կործանումից ու դուք կատարեցիք այդ»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր