211652_close_icon
views-count14018 դիտում article-date 21:24 28-02-2024

Մի քանի օր է՝ Արարատի մարզում հրշեջ-փրկարարներն ու պարեկները օգնության ձեռք են մեկնում գյուղացիներին, որոնց գույքը անփութության հետևանքով կրակի է մատնվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում հրդեհների դեպքերը հաճախակիանում են ամռանը, սակայն վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի, Արարատի, Մասիսի, Վեդիի հրշեջ փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ քաղաքացիների մասնակցությամբ պայքարել են Արարատի մարզի մի քանի գյուղերում բռնկված հրդեհների դեմ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհներ են բռնկվել գյուղացիներին պատկանող անասնագոմերում, ցանքատարածություններում, բնակելի տների հարևանությամբ կուտակված անասնակերում ու եթե հրշեջներն ու ապա նրանց միացած պարեկները օպերատիվ չգործեին, ապա կրակը կտարածվեր այլ շինություններ ինչի պատճառով էլ գյուղացին էլ ավելի խոշոր չափի նյութական վնաս կկրեր։
Միայն 1 օրում Մասիսի հրշեջ փրկարարները, ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ա․ Զիրոյանի, պարեկներ Նորիկ Էլիզբարյանի և Մանուկ Մանուկյանի մասնակցությամբ մի քանի ժամ պայքարել են մի քանի տարածքներում բռնկված  հրդեհների դեմ։

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել ու հենց հրշեջների օպերատիվ և նրանց միացած պարեկների շնորհիվ հնարավոր է եղել ժամանակին կանխել կրակի տարածումն ու մարել այն։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր