211652_close_icon
views-count4915 դիտում article-date 20:26 29-02-2024

Լավագույն ավանդույթները «Չորրոդ գյուղ»-ի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում շարունակվում են․ 1-ին Գ-ի երեխաները Թումանյանական շունչ փոխանցեցին հանդիսատեսին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 29-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղում», Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցի 1-ին Գ դասարանի սաները Թումանյանական շնչով էին լցրել դպրոցը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի դահլիճում «ասեղ գցելու» տեղ չկար։ Ներկա էին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, երեխաների ծնողները և հյուրեր։

Միջոցառումը կազմակերպել էր դասղեկ Ժաննա Ղանդիլյանը ու այդ 1,5 ժամն այնպես ակնթարթորեն անցավ, որ ծնողները նույնիսկ դժգոհեցին, թե էս տեսակ լավ հանդեսը բա 1,5 ժամ կանե՞ն։

Երեխաները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով, իսկ դահլիճը մի քանի րոպե ոգևորված ծափահարում էր սաներից Գոռ Սուքիասյանին, ով հայրենասիրական բանաստեղծությունն արտասանելուց հետո ձեռքը բարձրացրեց, խրոխտ հայացքի ներքո  ասաց․ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայը»։ 

Երեխաները նաև հանդես եկան Թումանյանի «Անբան հուռի» ներկայացմամբ ու գրեթե ամեն մի երեխայի ասմունքից հետո դահլիճում երկար ժամանակ ծափերը չէր դադարում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողները իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում դասղեկ Ժ․ Ղանդիլյանին, տնօրեն Գայանե Վարդանյանին, որոնց աշխատանքը բարձր են գնահատում, քանի որ դպրոցում նրանց շնորհիվ երեխաների մոտ ձևավորվում է իսկական հայի տեսակ, որոնք փաստում են, որ հենց նման երեխաների շնորհիվ է, որ մենք՝ որպես ծնողներ, վստահ ենք, որ Հայաստանի ապագան ամուր ձեռքերում է։ 

Դպրոցը նաև հայտնի է ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, այլ նաև Երևանում և մարզերում, քանի որ եղել են միջոցառումներ, այդ թվում մշակույթային ու մարզական, որ հանդիսատեսների մեջ մեծ թիվ են կազմել Երևանից ու մարզեից ժամանած հյուրերը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր