211652_close_icon
views-count973 դիտում article-date 14:09 02-03-2024

Մոսկվայում կարող է կայանալ Ասադ-Էրդողան հանդիպումը

Էրդողանն ու Ասադը կարող են մոտ ժամանակներս Պուտինի աջակցությամբ հանդիպում անցկացնել Մոսկվայում։

Վերջնական ամսաթիվը կորոշվի Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի արդյունքներով, գրում է Aydınlık թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Անկարան դեռ նման հանդիպման հավանականության մասին հայտարարություն չի արել։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ասադը «դիտողական դիրքորոշում» է ցուցաբերում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սիրիական կողմից դրական վերաբերմունք չկա։

Նմանատիպ նյութեր