211652_close_icon
views-count1036 դիտում article-date 19:11 05-03-2024

Ստամբուլում ձերբակալվել են 7 անձինք, որոնք կասկածվում են MOSAD-ի հետ համագործակցելու մեջ

Թուրքիայի ոստիկանության և հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են 7 անձի, որոնք կասկածվում են Իսրայելի հետախուզական ծառայության (MOSAD) հետ համագործակցելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան այդ մասին հայտնել է X սոցցանցում և հրապարակել հատուկ գործողության տեսանյութը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ձերբակալվածների թվում է նախկին պետծառայող, այժմ հատուկ գործերով խուզարկու Համզա Թուրհան Այբերքը։ Հետաքննության տվյալների համաձայն՝ նա իսրայելական հետախուզությանը  տեղեկություններ է տրամադրել, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գործունեություն իրականացնող  մի շարք ընկերությունների մասին։ 

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) հայտնել է, որ նա վերապատրաստվել է «MOSAD»-ի կողմից Բելգրադում և վարձատրվել կրիպտոարժույթով։

Նմանատիպ նյութեր