211652_close_icon

Դուք մեր աշխարհը դարձնում եք ավելի գեղեցիկ ու բարի․ Գարիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

views-count1066 դիտում article-date 18:12 08-03-2024
Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, հաջողություն ու քաջառողջություն:

Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է մեզ համար՝ արտահայտելու մեր երախտագիտությունը մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին:

Դուք մեր աշխարհը դարձնում եք ավելի գեղեցիկ ու բարի։ Թող ձեր շրջապատի մարդկանց հոգատարությունն ու սերը զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին:

Թող ձեր կյանքում միայն գարուններ լինեն»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր