211652_close_icon
views-count1123 դիտում article-date 09:17 09-03-2024

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում մարտի 9-ին և 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-6 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ին և 13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։  

Երևանում մարտի 9-ի ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-ի ցերեկը, 12-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Նմանատիպ նյութեր