211652_close_icon
views-count940 դիտում article-date 11:39 10-03-2024

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ․ Տոկաև

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

Այս մասին Ադրբեջան կատարած պետական այցի նախօրեին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը»։

Նմանատիպ նյութեր