211652_close_icon
views-count43743 դիտում article-date 20:40 11-03-2024

Պարեկների հերթական փայլուն օպերացիան՝ Երևանում․ հետապնդվել ու բռնվել է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի աշխատակիցը, ով «Տելեգրամի» միջոցով խոշոր չափի թմրամիջոցներ էր ձեռք բերել և այն պետք է իրացներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները այս տարի արդեն աչքի են ընկել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարում։ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024 թվականը նույնպես հայտարարել են պայքար թմրամիջոցների դեմ, իսկ ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի անմիջական հսկողության տակ է դրված ուժեղացնել պայքարը նախորդ երևույթի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը Երևանում թմրամիջոցներ է ձեռք բերել և այն իրացնում է։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ գեղարքունիքցին հերթական անգամ ժամանել է Երևան և պետք է իր «սև գործը» կատարի։

Տեղում պարզվում է, որ նա գտնվում է Անդրանիկի փողոցում և 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը հայտնաբերում են կասկածյալին, ում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Արդեն ոստիկանությունում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է փաթեթ՝ զիպ տոպրակներով և ժապավեններով փաթեթավորված, որոնց մեջ առկա է լինում շագանակագայն կոշտ զանգվածներ՝ ընդհանուր 21․45 գրամ քաշով։

Փաստերի ճնշման տակ կասկածյալը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Պ․-ն է հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը վերցրել ՝ «Տելեգրամ» սոցիալական կայքի օգտատիրոջ նշած X վայրից և դրանք ինքը պետք  է այդ օգտատիրոջ մատնանշած վայրերում հետագայում տեղադրեր ու դրա դիմաց իրեն խոստացել էին գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք և կասկածյալ Վարդան Պ․-ն ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Պ․-ն աշխատում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում ու երբ պարեկները նրան նկատել են, փորձել է դիմել փախուստի, սակայն անարդյունք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր