5444 դիտում
21:09 13-03-2024
Հայաստանում ապրողները ովքեր այդ օրերին չեն եղել Արցախում երբեք չեն հասկանա, թե ինչ է նշանակում պետականության փլուզում․ Արշակ Աբրահամյան
«ԱՐՄԱԴԱ» վերլուծական կենտրոնի ղեկավար Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․
«Վերջին ժամերն էին Արցախում և վերջին լուսանկարները որ հասցրեցի անել՝ որից հետո բջջայինս անջատվեց քանի որ վերջին օրերին լույս չէր եղել մարտկոցը լիցքավորելու համար։
Կյանքումս երբեք այդքան հուսահատ,կոտրված,անօգնական,հիասթափված և միևնույն ժամանակ կատաղի ցասումով լցված չեմ եղել որքան այդ օրը՝ երբ հասկանում էի որ վերջին ժամերս են այն հողում որի համար այդքան պայքարել եմ և աչքիս առաջ ամեն ինչ կործանվեց…
Հայաստանում ապրողները ովքեր այդ օրերին չեն եղել Արցախում երբեք չեն հասկանա թե ինչ է նշանակում պետականության փլուզում…երբ պետական կառույցների շենքերը դատարկվում են,երբ սկսվում է մահից փախչող ժողովրդի անկառավարելի հոսք և խուճապ, երբ ուժայինները արցունքը աչքերին այրում են համազգեստը և ծառայողական վկայականը…երբ մարդիկ իրենց ձեռքով այրում կամ դեն են նետում սեփական ունեցվածքը որպեսզի այն չմնա թշնամուն…
Ես չեմ ցանկանում որ նույն բանը կրկնվի այստեղ,բայց ցավոք կործանման ճանապարհին է նաև Մայր Հայաստանը։
Ես տեսնում եմ թե ինչպիսի իրավիճակ է այստեղի քաղաքական դաշտում և արդեն հասկանալի է թե ապագայում ինչ է լինելու…
Միայն հուսով եմ որ գոնե առանց զոհերի կհաջողվի փրկել երկրի որոշակի հատված և պահպանել պետականությունը»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»