211652_close_icon
views-count43741 դիտում article-date 17:48 14-03-2024

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. «Lexus»-ը Եղվարդ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում 32-ամյա Հ. Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում՝ դեպի Եղվարդ ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամանեին շտապօգնության բժիշկները, տեղում բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա օգնել է բժիշկներին՝  նրան տեղափոխել Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մելիք Սաքեյանն ու կրտսեր պարեկ Սարգիս Աբազյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վրաերթի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր