211652_close_icon
views-count4249 դիտում article-date 13:03 17-03-2024

Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին

Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ, ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտություն: Այս մասին նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաոտւցված պատարագից հետո իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Կույր պետք է լինել, կամ կուրացած, կուրացածի վրա էլ ուրացած, որ  մոռանաս, կամ վախի ներքո չկարչողանաս այդ ստացած ժառանգությունը համարես քոնը եւ տեր կանգնել: Ես գաղտնիք չեմ ասի ձեզ, որ շարունակաբար մենք գտնվում ենք դաավաճանված ու ուրացված լինելու այս ամբողջ գործընթացում: Այն սկսվել է Արցախ աշխարհով, նրա ուրացումով, հայրենազրկումով եւ այդպես շարունակվում է քայլ առ քայլ եւ դուք ինքներդ եք վկա, որ ընդամնեը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Տավուշ աշխարհից, այսպես կոչված 4 գյուղեր, հետո անշուշտ հերքելով, որ գյուղեր չեն դրանք, տարածքներ են, տրվելու են թշնամուն: Եւ ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտությունն է:  Մենք այս ամբողջ ժամանակահատվածում ապրել ենք եւ ապրում ենք ստի, կեղծիքի,հայրենիք հանձնելու, հող հանձնելու ամեն ինչի անվան տակ եւ այսօր էլ վախեցնելով պատերազմով, եթե սա չանենք՝ պատերազմ կլինի»,- ասել է նա:

Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին հաստատում է, որ սա թշնամու հող չի, այլ «մեր տկարությունների եւ մեղքերի» պատճառով կտրտվել է:

«Որեւէ ժամանակ այն չի դադարելու լինել մեր տունն ու հայրենիքը: Այստեղ բնակվող մեր հայրենակիցներն են, որ գողացվել են, սպանվել են, անընդհատ արհավիրքների են հանդիպել, բայց քաջաբար եւ  հերոսաբար ոչ միայն դիմադրե են, այլ նաեւ հաղթանակ են տարել: Հիմա մեր այդ գողացված հաղթանակները, մեզ համար որպես պարտության գլխավոր խորհրդանիշ հող հանձնելով են պայմանավորում»: 

 Բագրատ Սրբազանը ասում է, որ որեւէ մեկը իրավունք չուն հանձնել իր հայրենքի որեւէ տարածք. «Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, խան ես, ո΄չ թագավոր ես, ո΄չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել: Գյուղ են, թե գյուղ չեն, որեւէ կարեւորություն չկա, մեր հայրերի ու եղբայրների արյունը ավելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արունով են անընդհատ ոռոգվել ջրի փոխարեն»: 

Տավուշի թեմի առաջնորդը ընդգծում է, որ հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ հանձնվել, թե ընդվզել, ընդդիմանալ եւ «կտրել այն ձեռքը, որ փորձում է խառնել մեր տունը»:

«Մոնթեն ասում էր՝ Արցախը հանձնելով, մեր պատմության վերջին էջը շրջեցինք, Տավուշի այս գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ հայության պատմության գիրքը փակել, քանի որ մենք մի տեսակ դրված ենք դագաղի մեջ միայն եւ այդ վերջին մեխերն են մնացել, որ հարության հույս էլ չունենանք: Բայց չի լինելու դա, ինչ էլ անեք»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր