54639 դիտում
22:37 18-03-2024
Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմնական մասնակցին, ով հետախուզվում էր, Արագածոտնի մարզի ոստիկանները հայտնաբերեցին Երևանում՝ իրականացնելով «Գորիսի թթի օղին Աշտարակի պոպոք չի դառնա» հատուկ օպերացիան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գորիսի թթի օղին Աշտարակի պոպոք չի դառնա» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտլորագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Մուսայելյանը ժամեր առաջ եղել է Արագածոտնի մարզում։
Ոստիկանները՝ ոստիկանության մարզային վարչության պետի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետի գլխավորությամբ, մեկնել են Մ․ Մուսայելյանի ենթադրյալ գտնվելու վայր, սակայն պարզվել է, որ նա կարճ ժամանակ առաջ հեռացել է նշված վայրից։
Ոստիկանները որոշ ժամանակ անց հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա մեկնել է Երևան՝ Շերամի փողոց, ու արդեն նշված փողոցի 99 հասցեի մոտ հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․ի 335 հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով Գորիսում տեղի ունեցած հայտնի կրակոցների, սպանության փորձի մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ․ Մուսայելյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վարդան Մկրտչյանի, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական ոստիկանության և համայնքային բաժինների ծառայողները՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ, և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել էին փետրվարի 2-ին Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի սրտաբանականի խաչմերուկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։
Պարզվել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։ Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել էին Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել էր BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ էր արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել էր նրանց և փորձել էր միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ էր արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել էր 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։Իսկ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Աշոտ Վանյանի կողմից հայտնաբերվել և քննիչին էր ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել էր Մ. Մուսայելյանի ձեռքից և ամեն պահի հնարավոր էր՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։ Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել էր Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Արա Աբրահամյանը և այն թողել էր իր կողմից շահագործվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել էր ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 407+
407+