211652_close_icon
views-count1153 դիտում article-date 20:28 22-03-2024

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը (51 կգ) դուրս է եկել Լիտվայում ընթացող Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

1/4 եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնի հետ ու հաղթել նկատելի առավելությամբ։

Կիսաեզրափակչում Բարեղամի մրցակիցն Անգլիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզան է, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Այսօր ռինգ դուրս կգա նաև 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի թիմի կազմում մրցավայր է մեկնել 5 բռնցքամարտիկ։

Նմանատիպ նյութեր