211652_close_icon
views-count18320 դիտում article-date 12:19 23-03-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Սևանի գաղութի» մոտ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաղութի» հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Դ. Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Ս.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 27-ամյա Ա. Խ.-ն և 28-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր