211652_close_icon
views-count1504 դիտում article-date 20:15 23-03-2024

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում, 27-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 23-ի և 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 23-ի ցերեկը, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի։

Երեւանում մարտի 23-ին և 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +8+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+6,
Լոռիում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+11, 
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+13,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+2+4, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+14, 
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9։

Նմանատիպ նյութեր