46279 դիտում
18:00 26-03-2024
Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. փրկարարներն ու պարեկները սաստիկ բքի պայմաններում ձնաբքի միջից դուրս են բերել 30 ավտոմեքենա, 40-ից ավելի քաղաքացիների էլ տեղափոխել են անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 26-ին վաղ առավոտվանից, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արես Պողոսյանի գլխավորությամբ նույն դասակի պարեկներ Ռուստամ Հարությունյանի, Ռաֆայել Սիմոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզի Փրկարարական վարչության Աշոցքի թիվ 52 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների հետ, Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան – Վարդաղբյուր ավտոճանապարհին ուժեղ բքի պայմաններում «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցների հետ ձնաբքի մեջ հայտնված վարորդներին իսկական օգնության ձեռք են մեկնել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերից ու ձնաբքից, 40-ից ավելի բնակիչների էլ դուրս են բերել մերկասառույց ճանապարհից:
Ճանապարհը սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկաներով հսկայական աշխատանքներ են կատարում ու շարունակում են մինչև այս պահը, սակայն բուքն իր ևս գործն է անում. ձյունը բերում լցնում ու նորից փակում է ճանապարհը:
Բավականին դժվար աշխատանք են կատարում փրկարարներն ու պարեկները, ովքեր անգամ 30-40 մետր՝ ժողովրդի լեզվով ասած՝ «բրդելով» մեքենաները դուրս են բերում ձնաբքից:
Այս պահին նրանք շարունակում են իրենց աշխատանքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.
«Հիմա որ ասենք՝ փրկարարները, պարեկներն ու էս ճանապարհը սպասարկող ճանշինականները հերոսներ են, շատերը կասեն՝ գույները խտացնում ենք, բայց ոչ: Մնացել ենք ձնաբքի մեջ ու միայն նրանց կողմից ենք առաջին իսկ րոպեներից օգնություն զգացել:
Նրանք այս բքի պայմաններում էնքան ավտոմեքենաներ դուրս բերեցին ու էնքան քաղաքացիներ դուրս բերեցին անվտանգ վայր, որ դա միայն մեկ բառով կարել է ասել. դուք այսօր հերոսական աշխատանք եք կատարել, դուք այսօր ապացուցեցիք, որ ձեզ համար ուրիշի ցավ չկա: Հալալ է մեր պարեկներին ու փրկարարներին, հալալ է տեղի Ճանշինին. մարդիկ անգամ այս պայամաններում շարունակում են անօգնական իրավիճակներում հայտնված վարորդներին օգնության ձեռք մեկնել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+