211652_close_icon
views-count146332 դիտում article-date 16:07 27-03-2024

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Քուչակ գյուղում ճակատ ճակատի բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. կա 2 զոհ, 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վերջնամասում ճակատի ճակատի բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կնետրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները քաղաքացիների օգնությամբ և բժիշկները նրանց մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Իսրայելյանն ու Գոռ Սենոքյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ մինչ նրանց ժամանումը մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին արհեստական խցանում:

Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարան բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակաի Ստեփան Սուքիասյանի և հատկապես կարեվորագույն  գործերով ավագ քննիչ Արշակ Ադամյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածների ու վիրավորների ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի ևև ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել է «Toyota»-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր