211652_close_icon
views-count1249 դիտում article-date 08:12 28-03-2024

«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերաբրենդավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը 2023 նոյեմբերի 17-ից վերանվանվել է «Ամիօ բանկ», սնանկության դատարանի միջոցով հարկադիր սնանկացման է տանում ընկերությունների եւ քաղաքացիների:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ» բանկը արդեն երեք անձի մասով դիմում է ներկայացրել սնանկության դատարան: Մասնավորապես, հարկադիր սնանկացման է տանում Անդրանիկ Ղազարյանին, Սուսաննա Դավթյանին, «Կուրուս» ՍՊԸ-ին: Ինչով կավարտվեն նոր՝ անվանափոխված բանկի հայցերը, հայտնի չէ. մենք կհետեւենք զարգացումներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր