211652_close_icon
views-count1108 դիտում article-date 23:27 28-03-2024

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան։

Այս ամենը ես հայտարարում եմ ամբողջ իշխանության անունից․ անհնար է դա, անհնար։

Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է։ Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պիտի պատերազմենք, մենք կպատերազմենք։ 

Հայաստանի գործողություններն ուղղված չեն որևիցե երկրի դեմ, ուղղված են ՀՀ ինքնիշխան տարածքը, անկախությունը պաշտպանելուն»,– ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ համաձայն այն փաստաթղթի, որը հիմք է Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի համար, այս տարածքում գազատար չկա, կա միջպետական ճանապարհի մի կտոր։

Նմանատիպ նյութեր