211652_close_icon
views-count1120 դիտում article-date 16:20 31-03-2024

Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները հարաբերությունների կարգավորման համար․ Հռոմի Պապ

Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները հարաբերությունների կարգավորման համար։

Քրիստոսի պայծառ Հարության առիթով վեհափառ հայրապետը շնորհավորեց կաթոլիկներին Սուրբ Զատիկի կապակցությամբ և հովվին դիմեց ավանդական պատգամով և օրհնեց Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին»):

«Կոչ եմ անում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է հովվապետը։

Ինչպես ավելի ված նշել էինք, նա կոչ էր արել նաև Ռուսաստանին և Ուկրաինային գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսկ իսրայելցիներին և պաղեստինցիներին հորդորել է հրադադար հաստատել:

Նմանատիպ նյութեր