211652_close_icon
views-count982 դիտում article-date 23:35 01-04-2024

Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց

Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։ 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական  Tasnim գործակալությունը` մեջբերելով դեսպանի խոսքը, ով հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի։

Աղբյուրի տեղկատվությամբ` Սիրայում ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ անձամբ եղել է դեսպանատան շենքում, որն ավերածության է ենթարկվել, զոհվել են այնտեղ գտնվող դիվանագետներ։

Ավելի վաղ՝ սիրիական և իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև  Իրանի դիվանագիտական առաքելության շենքը։ 

Նմանատիպ նյութեր