211652_close_icon
views-count32901 դիտում article-date 11:24 02-04-2024

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ Ներքին Չարբախի գերեզմանատանը հորեղբոր տղաների միջև տեղի ունեցած կռվի հետևանքով կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 31-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Գ.-ն և հայտնել, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը կռիվ է, այնուհետև ոստիկանություն է զանգահարել Անահիտ Գ.-ն և հայտնել, որ Դավիթ Գ.-ի ընտանիքի անդամները թույլ չեն տվել իր որդուն՝ Սուրեն Գ.-ին մուտք գործել գերազմանատուն և նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Գ.-ն, ով վնասվածքը ստացել է Ներքին Չարբախի գերեզմանատանը՝ ծեծի հետևանքով:
 
Հիվադնանոց է մեկնել ոստիկանության  Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը Սուրեն Գ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր՝ Դավիթ Գ.-ի և նրա որդիների՝ Մհեր Գ.-ի ու Նարեկ Գ.-ի հետ, որի ժամանակ Սուրեն Գ.-ն բենզինով շիշը փորձել է լցնել Մհեր Գ-ի վրա և փայտով հարվածել է Նարեկ Գ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Չարբախի բաժանմունքում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր