832 դիտում
12:13 02-04-2024
Զարմանալի և ցավալի է, որ Փաշինյանն իրեն և իր կուսակցությունը համեմատում է Քրիստոսի հետ, դա պարզ մանիպուլյացիա է․ Տեր Եսայի
Ինձ համար զարմանալի է և ցավալի այն իրականությունը, երբ ՀՀ ղեկավարն իրեն ու իր կուսակցությունը համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Զատկի տոնին արված հայտարարություններին։
«Քրիստոսին խաչեցին հենց միայն նրա համար, որ նա չցանկացավ լինել հեղափոխական և չցանկացավ հեղափոխություն անել։ Նա չցանկացավ անել այն հեղափոխությունը, որը հրեաներն էին ակնկալում Քրիստոսից՝ իրենց ազատագրելու հռոմեական իշխանության լծից։ Հրեաները պարզապես պատրաստ էին իրենց կյանքը Հիսուսի հետ տալու, միայն եթե Հիսուսը նրանց առաջնորդեր ապստամբության և Դավթի՝ իրենց երազած թագավորության վերականգնման»,- բացատրեց նա և հավելեց՝ հետևաբար հենց դրա համար էլ Հիսուսին խաչեցին․ ինքը չուզեց անել այն հեղափոխությունը ինչը հրեա ժողովուրդն էր ակնկալում։
Տեր Եսային Փաշինյանի բոլոր այդ համեմատությունները անհեթեթություն համարեց։
«Թե՛ իրեն, թե՛ իր կուսակցությունը Քրիստոսի ու Քրիստոսի Հարության հետ համեմատելու այդ հայտարարությունները պարզապես անտեղին են և մեկանաբանությունից դուրս։ Այդ ամեն ինչը պարզ մանիպուլյացիա է, մարդկանց մեջ տրամադրություններ ստեղծելու և Քրիստոսի հետ ասոցացնելու համար։ Երբ տեսնում եմ այդ համեմատությունները, ինձ մոտ զարմանք է առաջացնում․ զարմանալի է և ցավալի այդ իրականությունը»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։
«Ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծո որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար և, իմ ընկալմամբ, նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով։ Այս բանաձևը ես ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության հետ և մեր կուսակցության հետ»,- ընդգծել էր Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
2885 դիտում
15:14 18-10-2020
«Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի». Տեր Եսայի քահանա Արթենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց