211652_close_icon
views-count1510 դիտում article-date 17:09 03-04-2024

Վերաբրենդավորվել և վերազինվել է Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը

Նոր ու հարմարավետ միջավայր, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ․ Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո ամբողջովին նոր ոճով է ներկայանում իր հաճախորդներին։

«Հաճախորդների համար լավագույն բանկային փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից է։

Ուստի, շարունակում ենք մասնաճյուղային ցանցի վերազինման աշխատանքները և ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերաբրենդավորումից հետո «Կոմիտաս» մասնաճյուղն արդեն նոր, ավելի հարմարավետ միջավայրում է ընդունելու մեր հաճախորդներին։ Վստահ ենք, որ նրանք կգնահատեն այս կարևոր փոփոխությունները և մեծ բավականություն կստանան այստեղ սպասարկվելիս», - նշել է Ֆասթ Բանկի տարածաշրջանային կառավարիչ Մհեր Հարությունյանը։

Ֆասթ Բանկն ակտիվ աշխատում է առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝
միաժամանակ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛
Երևանում, թե՛ մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր