745 դիտում
14:59 05-04-2024
Հանձնառու ենք Ադրբեջանի հետ կարգավորմանը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատմանը, հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Փաշինյանը՝ Բրյուսելում
Հայաստանը հանձնառու է մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումից առաջ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հանձնառու ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։
Հայաստանը նաև լիովին հանձնառու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա», - ասել է Փաշինյանը ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով հանդիպումից առաջ:

Նմանատիպ նյութեր
1141 դիտում
10:19 20-04-2024
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն
Այս բաժնից
547 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
502 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1657 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր