33172 դիտում
10:49 08-04-2024
Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. հրդեհ է բռնկվել «Շաֆրան» հացատանը. ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրապետության փողոցի թիվ 27/1 հասցեում գործող «Շաֆրան» հացատան պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտակա հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են հացատան աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով տեղակալ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել է Վահագն Հովսեփյանին պատկանող հացատան համակարգիչը, 50 գմ էլ մալուխը և ջերմահարվել՝ մոտ 20քմ կախովի առաստաղը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+