826 դիտում
09:57 09-04-2024
Գևորգ Պապոյանը ղազախ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ ՀՀ ԷՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։
Նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համաժողովներին մասնակցելու և համատեղ նախագծերի իրականացման միջոցով։
Հայ-ղազախական գործարար կապերի ամրապնդման համատեքստում նախարարն առաջարկել է դիտարկել տնտեսական տարբեր ծրագրերում ղազախական ընկերությունների մասնակցության հնարավորությունը։
Մտքեր են փոխանակվել տնտեսության դիվերսիֆիկացման, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ուղիղ չվերթների կազմակերպման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան նախատեսվող այցին։
Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Նմանատիպ նյութեր
985 դիտում
12:37 29-03-2024
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
580 դիտում
16:30 09-09-2024
Լիտվայում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տնտեսական կարևորությունը
925 դիտում
18:06 11-11-2024
Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ-ի՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից