211652_close_icon
views-count727 դիտում article-date 23:06 11-04-2024

ՀՀ ՊՆ-ում շվեդական պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և
լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր