53029 դիտում
09:29 16-04-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում. վարորդին առաջինը օգնության են հասել Կոտայքի պարեկները, մինչև կժամանեին Արագածոտնի գործընկերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ազատ Մարտիրոսյանի իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, պարեկներ Արթուր Առաքելյանի և Տիգրան Խեչումյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզ գումարտակ, որտեղից ժամանել են նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Կոտայքի մարզի պարեկները սպասել են, մինչև ժամանել են Արագածոտնի մարզի պարեկները, ու պարեկ Կարեն Թունյանն ու կրտսեր պարեկ Հովիկ Գալստյանը սահմանազատել են տարածքը ու տեղում իրականացրել են հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազախողովակի փականները և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձրված է եղել գազաբալոններով, բարեբախտաբար դրանք չեն պայթել, իսկ գազաբալոններից 7-ը շպրտվել էին մոտ 10-20 մետր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+