211652_close_icon
views-count1372 դիտում article-date 22:06 16-04-2024

19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները կմասնակցեն ապրիլի 15-24-ը Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկվել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Լուսինե Գևորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը ( 60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ)։

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանն առայժմ օլիմպիական ուղեգիր չունի բռնցքամարտում։

Նմանատիպ նյութեր