211652_close_icon
views-count20744 դիտում article-date 22:52 17-04-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 2-ամյա երեխային նախ տեղափոխել են «Արմավիր», ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի կենտրոնական զբոսայգում խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով «ճակատային շրջանի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմավիրի» շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկաները պարզել են, որ երեխան հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ա․ Հ․-ն: 

Այնուհետև ապրիլի 13-ին՝ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ երեխային «գլխի տրավմա» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին ժամը 13։00-ի սահմաններում երեխայի 30-ամյա մայրը իր որդուն տարել է Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգի, որտեղ մայրիկի անզգուշության և անուշադրության հետևանքով երեխան խաղահրապարակի սղարաններից մեկի վրայից վայր է ընկել և ստացել է «բաց ԳՈՒՎ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, աջից ճակատոսկրի խրթեշի գծային կոտրվածք՝ անցումով ակնակապճի վերին պատ» մարմնական վնասվածքը:

 Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր