211652_close_icon
views-count970 դիտում article-date 12:32 18-04-2024

«Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում Բրյուսովի անվան հմալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Դավիթ Գյուրջինյանին:

Վերջինս ներկա էր նիստին եւ ասաց. «Շնորհակալություն Բրյուսովի համալսարանի հոգաբարձյուների խորհրդի նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և ԿԳՄՍՆ-ին, որոնք աջակցեցին ինձ համալսարանը ճգնաժամից դուրս բերել»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ մեկ տարի նա հաջողությամբ իրականացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Դավիթ Գյուջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն՝ դուրս բերել համալսարանը ճգնաժամից։

Նմանատիպ նյութեր