53867 դիտում
14:04 18-04-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ1 համալսարանական հիվանդանոցից «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վարդան Ապրեսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարդան Ղ․-ն է։
Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 14-ին ժամը 12։10-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճում կայանալիք ՀՀ «Թաեքվոնդոյի» առաջնության կշեռքի արարողակարգի ժամանակ Աբովյան քաղաքի մարզադպրոցի մարզիչ, Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Լեռնիկ Մ․-ն մրցումների հետ կապված վիճաբանության ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, քաշելով գցել է հատակին և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Լեռնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։